Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԿԳ նախարարը՝ նոր պատմագիր

ԿԳ նախարարը՝  նոր պատմագիր
27.02.2019 | 18:46

Այս իշխանության համար բոլոր խնդիրները սկսվում են ու ավարտվում Մարտի 1-ի իրադարձությունների շուրջ։ Իրավական համակարգը կենտրոնացած է Մարտի 1-ի «մեղավորներին» ու «անմեղներին» պարզելով։

Ընդ որում, տպավորություն է, որ այս իշխանությունը եկել է, որպեսզի սեփական քիմքին հարիր իրավական ու քաղաքական գնահատական տա այդ իրադարձությանը։ Կարծես ամեն ինչ պտտվում է Մարտի 1-ի շուրջ։
Քաղաքական ու իրավական հարթությունից հարցը տեղափոխվել է նաև պատմության դաշտ։ Այս իշխանութունը չի հավանում այն, թե ինչպես է այդ իրադարձությունը նկարագրված պատմության դասագրքերում։ Ուստի, ինչպես ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է վստահեցրել, պետք է վերանայվեն, վերաշարադրվեն պատմության դասագրքի այդ հատվածը։
Մնում է հասկանալ, թե Հարությունյանը վերապահումներ ունի միայն Մարտի 1-ի՞, թե՞ ասենք, հոկտեմբերի 27-ի կամ 1990-ականների այլ իրադարձությունների վերաբերյալ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ